ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

    Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

    15.12.2016| 09:30
    Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
  • Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետին

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետին

    15.12.2016| 09:29
    Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլիոնիին՝ Իտալիայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով «ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության»:
  • Զիմբաբվեի նախագահը պատրաստվում է կրկին առաջադրվել

    Զիմբաբվեի նախագահը պատրաստվում է կրկին առաջադրվել

    15.12.2016| 09:28
    Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է 2018-ին կրկին առաջադրվել: Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980-ից՝ նախ որպես վարչապետ, ապա նախագահ:
  • Անկարայում՝ թուրք-ադրբեջանական երկխոսության բարձր մակարդակի նիստ

    Անկարայում՝ թուրք-ադրբեջանական երկխոսության բարձր մակարդակի նիստ

    15.12.2016| 09:27
    Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, փոխանցում են, որ նիստի աշխատանքներին համաձայնեցվելու են 2017-ի համատեղ միջոցառումները, քննարկվելու են ռազմական համագործակցությանը և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում անվտանգության պահպանման աշխատանքների գլխավոր ուղղությունները:
  • Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկատուների հետ

    Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկատուների հետ

    15.12.2016| 09:26
    Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարների հետ՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու կառավարությունից սպասվող քայլերը, որ բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար:
  • ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումները Երևանում

    ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումները Երևանում

    15.12.2016| 09:24
    Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և շնորհավորել է նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել «դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում»:
  • Նոր դաշի՞նք՝ նախկին նախարարների եռյակ

    Նոր դաշի՞նք՝ նախկին նախարարների եռյակ

    14.12.2016| 18:35
    Նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը «Ազատության» եթերում պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» և Սեյրան Օհանյանի հնարավոր կուսակցության հետ գործակցության մասին, հաստատել է հանդիպումների և քննարկումների առկայությունը:
  • Էդուարդ Շարմազանով. Հարգանքով ենք վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը

    Էդուարդ Շարմազանով. Հարգանքով ենք վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը

    14.12.2016| 18:34
    ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը և մնացած բոլոր ընդդիմախոսներին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան»), Նիկոլ Փաշինյանի («Քաղաքացիական պայմանագիր») և Արամ Սարգսյանի («Հանրապետություն») վերջերս կնքած միությունը կարող է միակը չլինել, ընտրություններից առաջ կարող են նաև նորերը հայտնվել:
  • Իսրայելի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը

    Իսրայելի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը

    14.12.2016| 18:32
    Առանձնազրույցից հետո Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների ԱԳ նախարարները:
  • ՈՒոռլիք. «Մենք չենք նախատեսում հրատապ այց կատարել տարածաշրջան»

    ՈՒոռլիք. «Մենք չենք նախատեսում հրատապ այց կատարել տարածաշրջան»

    14.12.2016| 18:31
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք չենք նախատեսում հրատապ այց կատարել տարածաշրջան»։